• Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
  • Instagram Social Icon

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՅՑԸ

Օրացոյցը անհրաժեշտ է մարդոց՝ գիւղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կեանքը եւ կենցաղը կազմակերպելու համար:

 

Ըստ Հ. Ս. Բադալեանի (1970), Բ. Ե. Թումանեանի (1985) և Գ. Հ. Բրուտեանի (1997) կատարած հետազօտութիւններուն՝ հայկական օրացոյցը աշխարհի ամենահին օրացոյցներէն մէկն է և թերեւս նոյնիսկ ամենահինը:

 

Հայերը լուսնային շարժական, յետոյ լուսնա-արեգակնային օրացոյց գործածած են մինչեւ Ք.Ա. առաջին հազարամեակի կէսերը, որմէ ետք անցած են արեգակնային անշարժ օրացոյցի գործածութեան: Քրիստոնէութիւն ընդունելէ ետք հայկական հեթանոսական տոմարը փոխարինուած է Յուլեան տոմարով, երբ վերջինս քրիստոնեայ եկեղեցիներուն կողմէ ընդունուած է իբրեւ պաշտոնական տոմար: 1920-ին Հայաստանը կ՚ընդուներ Գրիգորեան տոմարը, որ Հայաստանեայց Եկեղեցին պաշտոնապէս պիտի ընդուներ 1923-ին:

PROJET 

Շարժական եւ անշարժ տոմարներու, անոնց բաղդատութեան եւ հաշուարկներու մէջ անոնց ստեղծած տարբերութեան պատճառաւ տարակարծութիւններ գոյութիւն ունին գիտնականներու միջեւ:

 

Ղ. Ալիշանի հաշուարկներով հայոց Բուն Թուականը կը սկսի Հայկ եւ Բէլի պատերազմով՝ Ք.Ա. 2492 թուականին:

 

Միջնադարուն՝ հայկական օրացոյցը կը հաշուէր 365 օր, 5 ժ, 48 վրկ, 46 երկվրկ: Կը բաղկանար 12 ամիսէ (իւրաքանչիւրը բաղկացած 30 օրէ) և 5 յաւելեալ օրերէ, որոնք տարիէն դուրս կը նկատուէին և կը համարուէին արարչութեան օրեր (Աստուծոյ արարչութեան հինգ օրերը, որոնք նախորդած են 6-րդ օրը մարդու արարմանը):

 

 

Վկայող փաստեր կան, որ հայկական օրացոյցի կառուցուածքը այդպէս եղած է նաեւ հեթանոսական դարերուն: Այսինքն, միջնադարեան հայկական օրացոյցի այս կառուցուածքը հեթանոսական ժամանակի օրացոյցին ժառանգութիւնն է :

Հայկական օրացոյցին մէջ տարուան 12 ամիսները եւ ամսուան 30 օրերը, ինչպէս նաեւ յաւելեալ 5 օրերը, իրենց իւրայատուկ անունները ունեցած են:

Ամիսներ

1. Նաւասարդի, ,

2. Հոռի,   

3. Սահմի,

4. Տրէ,     

5. Քաղոց,

6. Արաց,

7. Մեհեկան

8. Արեգ,

9. Ահեկան,

10. Մարերի,

11. Մարգաց,

12. Հրոտից:

 

 

16. Մանի

17. Ասակ

18. Մասիս

19. Անահիտ

20. Արագած

21. Գրգուռ

22. Կորդուիք

23. Ծմակ

24. Լուսնակ

25. Ցրօն

 26. Նպատ

27. Վահագն

28. Սիմ

29. Վարագ

30. Գիշերավար:

Օրանուններ

1. Արեգ     

2. Հրանդ   

3. Արամ    

4. Մարգար         

5. Ահրանք          

6. Մազդեզ          

7. Աստղիկ          

8. Միհր     

9. Ձոպաբեր        

10. Մուրց 

11. Երեզկան      

12. Անի     

13. Պարխար      

14. Վանատուր  

15. Արամազդ    

Հինգ յաւելեալ օրերը կոչուած են Աւելիք:

 

Աւելիք-ի  5 օրերու անուններն են.

 

           1. Լուծ,

 

            2. Եղջերու,

 

            3. Ծկրաւորի,

 

            4. Արտախոյր,

 

            5. Փառազնոտի

Ըստ Յովհաննէս Երզնկացիի եւ Անանիա Շիրակունիի (Շիրակացի) գրածներուն՝ հայոց օրացոյցի ամիսները կոչուած են Հայկ նահապետին զաւակներուն անուններով:

 

Հին ժամանակներուն նոր տարին կը սկսեր  գարնանային գիշերահաւասարին՝ Արեգ ամսու 1-ին (մարտ 21-ին – Արեգի Արեգ): Յուլեան տոմարի անցնելէ ետք նոր տարին սկսեր է Նաւասարդի 1-ին (օգոստոսի 11-ին – Նաւասարդի Երեզկան):

Կային նաեւ հայկական ժամանուններ:

 

Օրը կը բաժնուէր երկու մասի՝ ցերեկ եւ գիշեր, որոնք իրենք ալ կը բաժնուէին 12-ական ժամերու եւ  ունէին իրենց յատուկ անունները:

Ցերեկ կը համարուէր արեւածագէն մինչեւ արեւամուտի ժամանակը, իսկ գիշեր՝ արեւի մայրամուտէն մինչեւ արեւածագ:

Բնականաբար, այս բաժանումով, ցերեկային եւ գիշերային ժամերուն տեւողութիւնները տարբեր կ’ըլլային տարուան տարբեր եղանակներուն. ամռան ցերեկային ժամերը երկար կ’ըլլային եւ կարճ՝ գիշերայինները, իսկ ձմռան, ընդհակառակը, երկար կ’ըլլային գիշերային ժամերը եւ կարճ՝ ցերեկայինները:

Օրինակ, այս բաժանումով, ամառնամուտի օրերուն գիշերային մէկ ժամը (ժամանակի այսօրուան միաւորներով) պիտի տեւէր ընդամէնը 45 վարկեան, իսկ ցերեկային մէկ ժամը՝ 75 վարկեան:

Ցերեկային ժամեր 

1. Այգն,     

2. Ծայգն,  

3. Զօրացեալն,   

4. Ճառագայթեալն,     

5. Շառաւիղեալն        

6. Երկրատեսն,

7. Շանթակալն, 

8. Հրակաթն,            

9. Հուր թափեալն,      

10. Թաղանթեալն,      

11. Առաւարն ,   

12. Արփողն:      

Գիշերային ժամեր

1. Խաւարականն ,

2. Աղջամուղջն,

3. Մթացեալն,

4. 4. Շաղաւօտն,

5.  Կամաւօտն,

6. Բաւականն,

7. Հաւթափեալն,

8. Գիզակն ,        

9. Լուսաճեմ       

10. Առաւօտն,

11. Լուսափայլն,

12. Փայլածումն:

Այս ժամանուններէն որոշները այսօր հայերէնի մէջ կը գործածուին օրուան տարբեր մասերը նշելու համար (այգ, ծայգ, առաւօտ, աղջամուղջ եւն):

 

Շաբթուան օրերն ալ ունէին իրենց անունները ու գաղափարանշաններըը. Անոնք կը կրէին արեւին, լուսինին եւ հինգ մոլորակներու անունները

Հեթանոսական

1.Արեգակի օր  

 

2. Լուսինի օր    

 

3. Հրատի օր    

 

4. Փայլածուի օր

 

5. Լուսնթագի օր    

 

6. Արուսեակի օր   

  

7. Երեւակի օր  

ներկայ

1.Կիրակի 

 

2. Երկուշաբթի

 

3. Երեքշաբթի

 

4.Չորեքշաբթի

 

5. Հինգշաբթի

 

6. Ուրբաթ

 

7. Շաբաթ

Մոլորակներուն անունները

Փայլածու

 

Արուսեակ

 

Լուսին    

 

Հրատ     

 

Լուսնթագ    

 

Երեւակ   

 

Արեգակ  

Mercure

 

Vénus

 

Lune

 

Mars

 

Jupiter    

 

Saturne

 

Soleil

Հին հայկական տոմարական ձեռագիրներուն մէջ կայ նաեւ 12 համաստեղութիւններու ցանկը՝ իրենց գաղափարագրերով:

 

1.Խոյ

2. Ցուլ

3. Եկաւոր

4. Խեցգետին

5. Առիւծ

6. Կոյս

7. Կշիռ

8. Կարիճ

9. Աղեղնաւոր

10. Այծեղջուր

11. Ջրհոս

12. Ձուկն

Հայերէն առաջին տպագիր օրացոցը կը կոչուէր Պարզատումար եւ տպագրուած էր 1513-ին Վենետիկի՝ Յակոբ Մեղապարտի սարքաւորած առաջին տպարանին մէջ:

Կան նաեւ հայկական տարեթիւերը:

Օրինակ 2015 տարին կարելի է գրել ՍԺԵ

 

Եւ հայկական թուագրութեամբ Կիրակի 24 մայիս 2015 ժամը 22:30 կ’ըլլայ

Տարի – 4507  ՏՇԷ կամ  2015 ՍԺԵ

Ամիս –Մարերի (մայիս)

Օր -Լուսնակ (24)

Շաբթուան օր -Արեգակի օր (կիրակի)

Ժամ -Լուսափայլն (23:00)

Յաւելեալ տեղեկութիւններ - https://www.youtube.com/watch?v=1UF6aNYk1qc - https://www.youtube.com/watch?v=wd7CnhgaaIA

 

Ձեր ծննդեան թուականը գրեցէք հայկական տարեթիւով եւ ամսաթիւով - http://haytomar.com/converter.php?l=am

Աղբիւրներ :

1/http://www.anunner.com/grigor.brutyan/, ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆ - ՀԱՅՈՑ ՕՐԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԱՀԱՅՏ ԷՋԵՐԸ, (ՏՈՒԵԱԼ 24/05/2015)

2/Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում պատմա-աստղագիտական գիտաժողով «Հայաստանի ստղագիտական ժառանգությունը» Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան

3/Ա. Գ. Աբրահամյան – Նախամաշտոցեան հայ գիրու գրականութիւն

4/ http://www.hayary.org/wph/?p=744 (ՏՈՒԵԱԼ 24/05/2015)

5/ http://haytomar.com/calendar.php?l=am (ՏՈՒԵԱԼ 24/05/2015)

6/ https://www.youtube.com/watch?v=85a_mFDryQ8 (ՏՈՒԵԱԼ 24/05/2015)

 © JAF PARIS site officiel 2015     mentions légales

ԺԱՖ-Ի ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ՏԵՂԵԱԿ ԸԼԼԱԼՈՒ ՀԱՄԱՐ

HAUT.png